Monday, December 7, 2015

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞։

 Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականացնում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը՝ նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ 

Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը։ Եվ երբ մարդը միջամտում է այդ գործընթացներից մեկին, դրանք կկարող են խախտվել։ Ինքնակարգավորումն ու ինքնավերականգնումը կարևոր են, որովհետև եթե չլինեն այդ գործընթացները, բնությունը չի կարող գոյատևել։

Ինչպիսի՞ էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:
Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Բնական էկոհամակարգերը  բնական միջավայրերն են, որոնցում առանց մարդու միջամտության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները:
Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն են: Մեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառը` իր բուսական և կենդական աշխարհով, արհեստական էկոհամակարգ է արգելոցը, ջրավազանը, ջերմոցը:


Ինչպե՞ս է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդու ազդեցությունը մեծամասամբ վնասակար է անդրադառնում էկոհամակարգերի կենսագործունեության վրա։ Օրինակ՝ որսորդությամբ զբաղվելով, մարդը՝ առանց տեղեկացված լինելու, կարող է շատ կենդանիների տեսակների ոչնչացման պատճառ հանդիսանալ։  
Մարդու ներգործության հետևանքով խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը, և ծագում են էկոլոգիական հիմնախնդիրներ:

Մարդու ազդեցության հետևանքով կարող է խախտվել նաև սննդառության շղթան, որը էկոհամակարգում նյութի շրջապտույտի ամենաբարդ տեսակներից է:

Ի՞նչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առանձին): 

 1․ Էներգիա․
Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։
Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի վերը նշված գործընթացը:

2․ Ֆոսֆոր, Ազոտ․
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:

3․ Ածխածին․
Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի հաճած հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: 
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

No comments:

Post a Comment