Monday, December 7, 2015

Իսահակյանի տուն-թանգարան

 Մենք որոշեցինք Հոկտեմբերի 13-ին գնալ Ավետիք Իսահակյանի տուն թանգարան: Քանի որ, չգիտեինք որտեղ էր, գնացինք նստեցինք 42 համար գազելը և ուղևորվեցինք: Անձրևը ավելի ու ավելի էր ուժեղանում և մեր իջնելու ժամանակն էր: Իջանք ուղեցույցով փորձեցինք փնտրել, գտանք և անցանք ներս քանի որ բոլորս թրջված ու մրսած էինք: Գնեցինք տոմսերը ու բարձրացանք 2-րդ հարկ նայելու Իսահակյանի գրերը: Շատ ու շատ բաներ իմացանք, նայեցինք տեսահոլովակ, որը նրա գրերի մասին էր և ասացին, որ համացանցում չկա: Վերջացրինք ու գնացինք նրա սենյակները և անձնական իրերը նայելու: Ինչպես միշտ վերջում թանգարանի դիմաց լուսանկարվեցինք և հետ վերադարձանք:




No comments:

Post a Comment