Հայոց Լեզու - Գրականություն

2015-2016


ԲառարանագրությունԲառարանագրությունը բառագիտության մի բաժին է, որը ուսումնասիրում է բառարանների տեսակները, ինչպես նաև բառարաններ կազմելու կանոները։  Բառարանները լինում են հանրագիտական և բանասիրական։ Հանրագիտական բառարաններում տրվում են գիտական, գիտահանրամատչելի տեղեկություններ առարկայի, երևույթի մասին։ սրանք այլ կերպ անվանվում են հանրագիտարաններ, հայտնի նմուշներ են անգլիական «Բրիտանիկա», Ֆրանսիական «Լառուս», «Խորհրդային մեծ հանրագիտարան»։ Լինում են նաև բժշակական, փիլիսոփայական, անձնանունների, գրականագիտական։ Բանասիրական (լեզվաբանական) բառարաններում տրվում են բառերի իմաստները, դրանց համապատասխանությունը այլ լեզուններում, ուղղագրությունը, հոմանիշը, հականիշը, բառի ուղղիղ և փոխաբերական իմաստը։ Ըստ այդմ լինում են բացատրական, ստուգաբանական, հոմանիշների, հականիշների, համանունների, ուղղագրական, դարձվածաբանական, բարբառային, թարգմանական։ Հայերենը աշխարհի հնագույն լեզուններից է և ըստ պատմահամեմատական լեզվաբանության, հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղ է։ Այդ մետհոդի նշանավոր նշանավոր ներկայացուցիչն էր Պետերմանը և Վինդիշմանը առաջ էին քաշում այն տեսությունը, որ հայերենը պատկանում է հնդիրանյան լեզվախմբին։ Պատճառը հայերենում առկա բազմաթիվ իրանական փոխառությունները՝ ազատ, ազգ, աշակերտ, աշխարհ, արագ, ժամ, կարագ և այլն։ Գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն լեզվաճյուղ է, ինչպես հունարենը և ալբաներենը։ Իսկ պարսկերենի հետ բառային ընդհանրությունները պայմանավորված են ոչ թե ծագման այլ պատմությամբ։


Հեռավար
1. 3
2. 1
3. 1
4. 2
5. 3
6. 2
7. 4
8. 1

9. 2
10. 4
11. 1
12. 3
13. 3
14. ? 
15. 4


Եղիշե Չարենց - նախագիծ

1. Կարդալ «Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին` ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:
Մահվան տեսիլ» բանաստեղծությունը  մի մռայլ օրվա բնութագիր է: Կախաղանի երկու փայտերի ու միայնակ պարանի մասին: Չարենցն ասում է, որ պատրաստ է զոհաբերել իր կյաքը անուն մյուսների, որպեսզի նայեն կախաղանին կախված նրա մարմնին ու բացի նրանից էլ ոչ ոքի չպատժեն:


4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

Բանաստեղծությունները դուրս եկան, այնքան որ մի քանի անգամ կարդալուց հետ նորից ու նորից էի ուզում կարդաի.

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,

Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:





Ոսումնական նախագիծ «Վահան Տերյան»Իմ Տերյանը
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Վահան Տերյանի անծանոթ նամակը
Վահան Տերյանի վերջին ժամերը
Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»
Անհայտ Տերյան ֆիլմը
«Վահան Տերյան. սիրո բանաստեղծ»— ֆիլմ
Կարդում ենք Տերյան
«Վահան Տերյան» նախագծի ամփոփում, արդյունքներ

1. ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904
2. ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908
3.  * * *
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…
1908
Ինձ դուր եկան այս բանաստեծությունները, որովհետև դրանք շատ հետաքրքիր և գեղեցիկ եին։ 

3. Տերյանը ժամանակակիցների հուշերում
Եղիշե Չարենց
«…Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,


Վահան Տերյան…»:
Պարույր Սևակ
«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Ավետիք Իսահակյան
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:


Նոյեմբեր

Վարդանանք

Գիրքը կազմված է 2 մասից, որի առաջին մասը գրել է 6 ամսվա ընթացքում: Օգտվել է V դարի պատմիչներ Եղիշեի << Վարդանի և Հայոց պատերազմի մասին>> և Փարպեցու <<Հայոց պատմություն>> գրքերից: Այս վեպը <<Սամվել>> և <<Գևորգ Մարզպետունի>> վեպերից տարբերվում է նրանով, որ կարևորել է ժողովուրդը. ժողովորւրդն է իրական ուժը: 
 Վեպում վարդանը Հազկերտի մասին ասում է. <<Սատանան անգամ եթե Հազկերտի թշնամին է, իմ բարեկամն է>>:
 Վարդանանց պատերազմը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովրդի անընդմեջ պայքարն է ազատության անկախության հոգու և հավատի փրկության համար: 

Ավելորդը

Պատմվածքում պատկերված է նյութապաշտ, եսասեր մարդկանց հոգեբանությունը, որոնք վաղուց արդեն կորցրել էն մարդկային դեմքն ու դիմագիծը: Գլխավոր հերոսը Հաճի աղան է, որը վտանգի պահին ավելորդ է համարում իր անդամալույծ քրոջը՝ Սրբունին, որը ի տարբերություն Հաճի աղայի (եղբոր), աչքի է ընկնում վեհանձնությամբ և հրաժեսշտի պահին եղբորը նվիորւմ է տաք ձեռնոցներ, որպեսզի նա չմրսի ճանապարհին:

Հոկտեմբեր 

Աբու լալա մահարի

 Իսահակյանը պոեմում փորձում է հեռանալ շուրջը տիրող քաոսային անբարոյությունիցձգտում ճգնավորի կյանքմեկուսացման: Ինչպես ասել է Իսահակյանն ալ-Մահարրիիառնչությամբ`«...իմ հոգու զավակն է նախորթ չէ ինձ այդ դժբախտ հոռետեսությունը... և գտա իմհոգիս նրա հոգու նման... Ընտրեցի նրան իմ հույզերս մարմնացնող... միայն էությունն եմ առելիմէությունը միևնույն ժամանակ» «Այդպես եմ և եսորպես Աբու-Լալա Մահարի» «...շատ հարազատեն իմ տրամադրություններինհոգեկան հարազատություն կա»
Այսպես կարող էրարտահայտվել միայն այն անհատըով հոգու ազատությունըինքնիշխանությունը իր կյանքիօրինակով ավելի բարձր է դասելքան իշխանական դիրքն ու նյութական բարեկեցությունը: Խորհրդանիշը այն իդեալական պատկերացումների, որ փափագեց իր հոգում Աբու Մահարին: Արևը մարդու կյանքի հավիտյան կենարար աղբյուրն է: Արևը մարմնացումն է նոր, լուսավոր կյանքի համար մարդու տածած հույսի: Արևը Իսահակյանի պոեմում ազատության հոմանիշն է:


Լիլիթ վերլուծութլուն


Ինձ շատ դուր եկավ պատմվածքը: Աստված ստեղծեց Լիլիթին որպեսզի Ադամը մենակ չլինի, Լիլիթը լինի Ադամի կյանքի ընկերը:Ադամը պաշտում էր Լիլիթին, սակայն արդյոք ճիշտ կլիներ, որ Լիլիթը չսիրելով Ադամին ապրեր նրա հետ մեկտեղ: Մենք չենք կարող հետևություններ անել Լիլիթի մասին,քանի դեռ չգիտենք, թե նա ինչպես է ծանոթացել սատանային և ինչ է եղել այն ժամանակ, երբ նրանք ուղեվորվեցին երկիր: Հատկանշական է,որ Իսահակյանը երկիրը պատկերացնում է, որպես Սատանայի ապաստան: Մենք գիտենք,որ հետագայում արգելված պտուղը ուտելու համար, Աստված պատժում է Ադամին և Եվային Երկիր,բայց չպետք է մոռանալ,որ Երկրում էին նաև Լիլիթը և Սատանան: Հետևություն կարելի է անել, որ սրանով Իսահակյանը փորձել էր ցույց տալ, որ Երկրում ապրող մարդիկ կարող են լինել և չար և բարի: Աստծու կողմից ստեղծված երկրորդ կինը՝ Եվան, իմ կարծիքով կատարյալ գործիք էր, քանի որ նա Ադամի համար Լիլիթի պատճենն էր:

Ուսումնական Սեպտեմբեր 
Զաբուղոն
Իմ կարծիքով պատմության մեջ երկու կերպարնել մեղավոր  եին: Զաբուղոնը իմանալով ում հետե նշանվում նա չհասկանալով անում է դա: Զաբուղոնը ամուսնանում է Վասիլիկի հետ, ով ապրում է իր կյանքը շատ ազատ, նա տան կին չեր նա սիրումեր զբոսնել ցույց տար իրեն սովոր եր շռայլ կյանքի: Զաբուղոնը շատ եր սիրում իր կնոջը՝ Վասիլիկին : Զաբուղոնը իր համար վատ գործեր ընտրել սակայն դա էլ նրա “արվեստն է”, նա գողություներ եր անում սակայն ոչմի դեպքում մարդու կյանքից չեր զրկի: Վասիլիկը գիտեր զաբուղոնի գործի մասին և չեր ուզում փոխվել դառնալ տան աղջիկ սպասել իր ամուսնուն: Որոշ ժամանակ անց Վասիլիկը լքեց զաբուղոնին և ես կարծումեմ որ դա սխալեր,Զաբուղոնը չնայած որ գողեր նա արժանի չեր այդպիսի վերաբերմունքի:
Ճիտին պարտքը
Մարդ, ում տանը սպասում են իր աղջիկները, ում կինը մահացել էր: Ազնիվ էր… շատ ազնիվ, այդ պատճառով էլ չէր կարողանում մարդկանց խաբել ու իր ապրանքը վաճառել:Նրա մոտ ոչինչ չէր ստացվում, բայց հո աղջիկներ ուներ, նա կարող էր խրատներ տալ նրանց, սովորեցնել, թե ինչպես պիտի ապրեն, իհարկե նա դրա համար լավագույն օրինակը չէր, բայց խորհուրները չէին խանգարի ու կարծում եմ նրանից աղջիկները շատ բան կսովորեին ու միգուցե մի բանի հասնեին, իրենց հորը հաստատ չէին մոռանա, եթե անգամ դու ամենավերջին աղքատն ես այս աշխարհում, չպիտի խառնվես իրար ու քեզ սպանես հուսահատությունից:
Գրիգոր Զոհրապ
Այս երկու ժանրերն էլ հերոսներ ունեցող փոքրածավալ, արձակ ստեղծագործություններ են: Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է հասկանալ: Երբեմն նովելը օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Սակայն պատմվածքը նովելից տարբերվում է նրանով, որ հիմնականում այն իրական դեպքերի վրա է հիմնված լինում, պատմվածքում ավելի շատ են նկարագրությունները և դրվագները հերոսների կյանքից: Ի տարբերություն նովելի, պատմվածքում հեղինակը հակված չէ ստեղծագործության նյութը տանել արտասովորի կողմը, ընդհակառակը՝ դեպքերն այնտեղ զարգանում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով: Իսկ նովելի կամ նորավեպի սյուժեն համեմատաբար ավելի կարճ է, գործողությունները՝ սրընթաց, և միշտ ունենում է անսպասելի ավարտ:  



2014-2015

Եղիշե Չարենց - նախագիծ

1. Կարդալ «Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին` ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:
Մահվան տեսիլ» բանաստեղծությունը  մի մռայլ օրվա բնութագիր է: Կախաղանի երկու փայտերի ու միայնակ պարանի մասին: Չարենցն ասում է, որ պատրաստ է զոհաբերել իր կյաքը անուն մյուսների, որպեսզի նայեն կախաղանին կախված նրա մարմնին ու բացի նրանից էլ ոչ ոքի չպատժեն:


4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

Բանաստեղծությունները դուրս եկան, այնքան որ մի քանի անգամ կարդալուց հետ նորից ու նորից էի ուզում կարդաի.

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,

Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:


Վահան տերյան-ուսումնական նախագիծ

1. «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
2. 
Իմ սիրած (դուր եկածբանաստեղծությունը (ները)
3. 
Տերյանը հասարակական գործիչ
4. «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն
5. 
Տերյանը ժամանակակիցների հուշերում
6. 
Սիրո տերյանական ըմբռնումը
7. 
Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը
Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին


2. Ինձ դուր եկած բանաստեղծությունները
Իմ դուրը չեկավ ոչ մի բանաստեղծությունչնայած գրված էին գեղեցիկ։ Բոլորի մեջ զգացվում է ինչ որ կոտրված սիրոմթնոլորտ։ Չնայածդա վատ չէոր բանաստեղծությունները կարողանում էն փոխանցել այնինչ զգում էր Տերյանըգրելու ժամանակ։
Մի խոսքովես կարծում եմոր Տերյանը թույլ անձ է եղելև թողել էոր կինը նրան նետի դեպրեսսիայի մեջ։ Չեմ սիրումայդպիսի "ռոմանտիկների"։ Հիշեցնում են լացող 13 տարեկան աղջիկներիորոնք նոր էն սովորելթե ինչպես է գրվում'սերբառըբայց արդեն գիտեն որ նրանց կյանքը վերջացված էորովհետև ինչ որ տղա ասել էոր այդ աղջկան չիսիրում։ Ու կապ չունիինչ դուք կասեք նրաննրա կյանքը միևնույն է արդեն վերջացաած է, որովհետև նրա սիրտը կոտրեցին։
3. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն,որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողներիև թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթումհրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչականթարգմանականլայն գործողություն:
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած«Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրոերի ստեղծման աշխատանքներինՀայերենիցռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-նՐաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չարոգի»-ն:
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելուբայցփետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանությանհաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդածքաղաքացիական պատերազմին։ Լենինիստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրիստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամառաջադրանք էստանում մեկնել Թուրքիասակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգումուր ևվախճանվում է1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին, հունվարի 7-ին վախճանվել է։
5. Նա ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին։ -Պարույր Սևակ
Նրա բանաստեղծությունը լույս է, երդիկից ներս թափանցող թրթռուն ճառագայթ։ - Սիլվա Կապուտիկյան
Նա բացի պոեզիայի նոր լեզու ստեղծեց, ստեղծել է լեզվի պոեզիա... -Համո Սահյան
Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր կրակներ անմար ու թաքուն։ - Եղիշե Չարենց
Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ - Հովհաննես Թումանյան
Մենք նրա անմահությունն ենք։ -Հրանտ Մաթևոսյան
Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը։ -Ավետիք Իսահակյան
Իր աշնանային մթնշաղում նա պահպանեց իր գունը և բույրը։ -Հովհաննես Շիրազ
6. Տերյանի համար, ինչքանով ես հասկացա, սերը դա մի մութ ցանց է, որից նա ինչքան է ուզում է, ոչմիձև դուրս չի կարող գալ։ Մարդիկ նայում են, կարդում և վերլուծության ենթարկում նրա բանաստեղծությունները, ասում, թե ինչքան գեղեցիկ են նրանք եղել և այլն, բայց քչերը կմտածեն, թե ինչ ցավ էր զգում այդ պահին Տերյանը, իսկ բանաստեղծություն գրելը, դա նրա համար նույն բանն էր, ինչ մեր համար խմելը կամ սխելը, դժվար պահին։ Տերյանի բանաստեղծությունները կարդալիս, մի մոռացեք՝ դուք կարդում էք նրա հույզերը և ցավը


Խուան Խոսե Արեոլա

Այն բանի համար, որպեսզի միայն գեղեցկությունը տեսնես, պետք է ամբողջովին երես թեքել իրական աշխարհից: Կյանքը գեղեցիկ է իր ներքին գեղեցկությամբ, բայց նրա արտաքին կողմը կազմված է բազմաթիվ տգեղ ու կեղտոտ բաներից:  Աշխարհում կա մի փաստ, երբ մարդիկ տեսնում են տգեղ և սարսափելի բան չեն կարող տեսնել նրա մեջ ներքին  գեղեցկություն և բարի ներաշխարհ:  Մարդկանց վատն այն է, որ չեն փորձում տեսնել դիմացինի ներքինը և չեն գնահատում այնպիսի դրական արժեքներ որ չեն երևում կամ դժվար է լինում բացահատել: Ցավալի է բայց փաստ որ այսօր մարդիկ նայում են դիմացինի կերպարին հետևում նրանց չակերտավոր դերերը , դատում նրանց վատ կողմերը չտեսնելով և նորից արժեզրկելով  ներքին գեղեղցկությունը:
 Կարծում եմ, որ մարդը առաջինը տեսնում է տգեղն ու բացասականը կամ մարդու թերությունները, բայց չէ որ Աստված ստեղծեց բարին ու գեղեցիկը իսկ մարդը փչացրեց այն: Փորձենք բոլորս լինենք լավատես ստեծենք մեր աշխարհը գեղեցիկի մեջ, մարդկանց նայենք բարի՝ աչքերով,  նույնիսկ վատի և չարի մեջ փորձենք գտնել լավ կողմեր:



No comments:

Post a Comment