Friday, September 2, 2016

ՀՀ էներգետիկան

Հայաստանի Հանրապետության համար էներգետիկան ունի մեծ նշանակություն: Ինձ թվում է որևէ մեկը այժմ չի պատկերացնում իր կյանքը առանց համակարգչի համացանցի հեռուստացույցի և առհասարակ առանց էներգիայի:

ՀՀ-ում էներգիա են ստանում ատոմակայանի ջերմաէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների միջոցով: ՀՀ-ում կա 1 ատոմակայան, երկու ՋԷԿ և 200-ից ավելի ՀԷԿ-եր: Էներգիայի ստանալու աղբյուրները նավթն ու բնական գազն են ,որոնք բացակայում են ՀՀ-ում: ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում: Այն բավարարում է ներկա պահանջարկի 40 տոկոսը: Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով Հիդրոէլեկրկայաննները կարելի է ասել ամենաանվնաս էլեկտրաէներգիա արտադրող միջոցներն են: Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։

Հայաստանի համար, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր տեսնում եմ արևային էներգիան: Հայաստանը արևոտ երկիր է և կարծում եմ, որ սա բավականին հեռանկարային է: Կարծում եմ որ լավ տարբերակ է նաև քամուց էներգիա ստանալը:

 Իմ կարծիքով մենք կարող ենք խնայել էներգիան ամենուր: Անջատել այն սենյակների լույսերը, որոնցից այդ պահին չենք օգտվում, կամ անջատել հեռուստացույսը, եթե այդ պահին այլ գործով ենք զբաղված: Մի խոսքով ամեն ինչ կախված է մեզնից, եթե ունենանք ցանկություն կարող ենք արդյունավետ օգտագործել բնության պաշարները, այդպիսով ապահովելով մեզ համար բարեկեցիկ ապագա:

 

No comments:

Post a Comment