Monday, September 19, 2016

Աբու լալա մահարի

 Իսահակյանը պոեմում փորձում է հեռանալ շուրջը տիրող քաոսային անբարոյությունից, ձգտում ճգնավորի կյանք, մեկուսացման: Ինչպես ասել է Իսահակյանն ալ-Մահարրիիառնչությամբ`«իմ հոգու զավակն է նա, խորթ չէ ինձ այդ դժբախտ հոռետեսությունը և գտա իմհոգիս նրա հոգու նման. Ընտրեցի նրան իմ հույզերս մարմնացնող միայն էությունն եմ առել, իմ էությունը միևնույն ժամանակ» «Այդպես եմ և ես, որպես Աբու-Լալա Մահարի» «շատ հարազատեն իմ տրամադրություններին, հոգեկան հարազատություն կա»

Այսպես կարող էրարտահայտվել միայն այն անհատը, ով հոգու ազատությունը, ինքնիշխանությունը իր կյանքիօրինակով ավելի բարձր է դասել, քան իշխանական դիրքն ու նյութական բարեկեցությունը: Խորհրդանիշը այն իդեալական պատկերացումների, որ փափագեց իր հոգում Աբու Մահարին: Արևը մարդու կյանքի հավիտյան կենարար աղբյուրն է: Արևը մարմնացումն է նոր, լուսավոր կյանքի համար մարդու տածած հույսի: Արևը Իսահակյանի պոեմում ազատության հոմանիշն է:

No comments:

Post a Comment