Friday, June 26, 2015

Աշոտ երկորրդ երկաթ և Աբաս թագավորներ

Արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարն այնուհետև գլխավորեցին Սմբատ I-ի որդիները` Աշոտ 2 Երկաթ արքան (914-929) և Աբաս սպարապետը: Երկարատև և համառ կռիվներով նրանք ազատագրեցին Հայաստանի մեծ մասը, նույնիսկ հասան Թիֆլիս և ջախջախեցին այնտեղ հաստատված արաբական զորքերին: Աշոտ 2-ը հաջողությամբ սանձեց նաև Արցախի և Ուտիքի իշխանական տների ըմբոստությունները, սաստեց իր հորեղբորորդի Աշոտ սպարապետին,որին խալիֆայությունը հռչակել էր Հայոց թագավոր: Արաբների դեմ մարտերում նշանավորվեց նաևիշխան Գևորգ Մարզպետունին: Արաբական Բեշիր զորապետի դեմ 921 թ. Սևանի ճակատամարտում շահած վճռական հաղթանակով Աշոտ 2-ը թշնամուն վերջնականապես արտաքսեց Հայաստանից և ամրապնդեց Բագրատունյաց թագավորությանը: Գագիկ Արծրունին շուտով զղջաց իր անխոհեմ արարքը և ընդունեց Բագրատունյաց գերիշխանությունը: Աշոտ 2 Երկաթն այնուհետև զբաղվեց երկրի վերաշինությամբ, ավերված քաղաքների ու բերդերի վերականգնման աշխատանքներով: Աշոտ 2 Երկաթին հաջորդեց եղբայրը` Աբաս Բագրատունին (929-953), որն սպարապե-տության տարիներին նստում էր Վանանդ գավառի Կարս բերդաքաղաքում: Թերևս այդ պատճառով արքայանիստը Երազգավորսից տեղափոխեց Կարս, որը նորովի ամրացվեց և կառուցապատվեց, հիմնվեցին արքունի ապարանքները և Ս. Առաքելոց հոյաշեն եկեղեցին: Աբասի նախաձեռնությամբ կաթողիկոսական աթոռն Աղթամարից տեղափոխվեց Շիրակ գավառի Արգինա ավան, որտեղ հանճարեղ ճարտարապետ Տրդատի նախագծով կառուցեց Կաթողիկե եկեղեցին:

Աշոտ 2 Երկաթը Սմբատ Ա-ի որդին էր: Նա Բագրատունիների դինաստիայի  ամենահզոր թագավորներից Էր: Նա գահակալության է եկել 914թ, երբ Հայաստանի դրությունը   շատ   ծանր էր: Հայերը նահատակված Սմբատ I-ի երկու զավակներին` Աշոտ 2-ի(914-928) և Աբասի գլխավորությամբ պարտիզանական պայքար ծավալեցին զավթիչների դեմ: 915թ-ին Աշոտ 2-ը, որին Ասողիկ պատմիրը խիզախության և կամքի մեծ ուժի համար տվել է «Երկաթ» պատվանունը, Բյուզանդական կայսր` Կոստանդին Ծիրանածինի հրավերով մեկնեց Կ. Պոլիս և կայսր հետ հանդիպելուզ հետո բյուզանդական օժանդակ բանակով վերադարձավ Հայաստան:  Աշոտ 2-ին և Աբասին հաջողվեց Հայաստանից վտարել օտար նվաճողներին:

No comments:

Post a Comment