Friday, June 26, 2015

Չիգիսխանը և նրա ժամանակը

Չինգիս խանը (իսկական անունը` Թեմուչին) ծնվել է բահաթուր (քաջազուն) Եսուգեյի ընտանիքում: Մոտ 1170 թ-ին՝ հոր մահից հետո, քայքայվել է վերջինիս ստեղծած ցեղային միությունը: 1175–1205 թթ-ին մերկիտների, կիրայիտների, նայմանների, թաթարների դեմ տևական պայքարից հետո Չինգիս խանին հաջողվել է Մոնղոլական տափաստանի քոչվոր ցեղերին միավորել իր իշխանության տակ:1186 թ-ին նա արդեն ուներ մոտավորապես 30 հազար զորք: 1196 թ-ին Չինգիս խանը մասնակցել է թաթարների դեմ պայքարին, որի համար ստացել է ռազմական տիտղոս: 1203 թ-ին գրավել է Մոնղոլիայի արևելյան շրջանները: 1206 թ-ին մոնղոլական ավագանու ղուռուլթայում (համաժողով) հռչակվել է մոնղոլական և թաթարական ցեղերի մեծ խան  և ստացել Չինգիս (ուժեղ, հզոր տիրակալ) տիտղոսը: Չինգիս խանը հաստատուն իրավակարգի և ամուր պետության կողմնակից էր: Նրա օրոք հողը դարձել է պետության սեփականությունը, զգալի հողատարածքներ՝ իբրև բաժնեկալվածք, շնորհվել են նրա ազգականներին և համակիր ավատատերերին` նոյոններին: 1207–11 թթ-ին Չինգիս խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան Թուրքեստանը, 1215 թ-ին գրավել է չինական Ցզին պետության մայրաքաղաք Յենպինը (Պեկին): 1220 թ-ին հիմնադրել է Կարակորումը (1235 թ-ից` մայրաքաղաք): 1218–23 թթ-ին Չինգիս խանի զորքերը նվաճել են Խորեզմի պետությունը: 1220 թ-ին Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ 30-հզ-անոց բանակ է ուղարկել Ասիայի արևմուտք, որն Իրանի տարածքով մտել է Այսրկովկաս, ջախջախել ալաններին ու ղփչաղներին: Հաղթել է նաև Վրաց թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորած վրաց-հայկական միացյալ բանակին: 1223 թ-ին Չինգիս խանը գրավել է Ղրիմի Սուրոժ քաղաքը:Չինգիս խանի պետությունը մինչ այդ ստեղծված տերություններից ամենամեծն էր:

Այս մարդու հետ իր վաստակով կարող է համեմատվել թերևս միայն Ալեքսանդր Մեծը։ Տեմուչին անունով այս մարդը՝ բացառապես իր կամքի ուժի, հնարամտության, խելքի ու փայլուն ռազմական տաղանդի, կարողացավ դառնալ Չինգիսխան ու կերտել բոլոր ժամանակների ամենամեծ տերությունը՝ Մոնղոլական Կայսրությունը։ Լինելով անգրագետ, Չինգիսխանը 0-ից նոր պետություն կառուցեց ու մշակեց իր օրենսգիրքը, պետական կառավարման ապպարատը ու շատ այլ բաներ։ Ամբողջ աշխարհի համար նա հզոր զորավար ու պետական այր է, իսկ Մոնղոլիայում նա ունի աստվածության կարգավիճակ։ Նրա մահից հետո լայնածավալ պետությունը բաժանվել է իր ժառանգների միջև:

No comments:

Post a Comment