Tuesday, February 23, 2016

Բնական աղետներ

Երկրաշարժը երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքն է: Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի՝ բնական երկրաշարժեր և տեխնածին երկրաշարժեր:
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։  Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի՝ կանխատեսելի երկրաշարժեր ևանկանխատեսելի երկրաշարժեր: Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Իմ կարծիքով, բնական աղետների դեմ մենք չենք կարող լիարժեք պայքարել, փորձը ցույց է տալիս, որ կանխատեսումները ոչ միշտ են ճիշտ լինում, շատ հաճախ մարդկանց խուճապի են մատնում, թե երկրաշարժ է լինելու, բայց իրական երկրաշարժները լինում են ավելի անսպասելի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իմանալ, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել հնարավորինս քիչ տուժելու համար: Օրինակ` շատ կարևոր է, որ բոլորը՝ առանցտարիքային սահմանափակումների իմանան պաշտպանվել երկրաշարժերից: Անհրաժեշտ է խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ: Բացառել վերելակի օգտագործումը:
Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:

No comments:

Post a Comment