Sunday, March 31, 2013

Իմ մոլորակը

Երբ Աստված ստեղծեց երկիրը, այնտեղ ամեն բան դրախտային էր՝ չկար չարություն, կեղծավորություն, չկար սուտը:
Կարծում եմ բոլորս էլ կցանկանայինք ապրել այդպես:
Մի՛ ստիր - մի կարճ բառ, որի գործածությամբ կործանում ես կյանքդ, դառնում խաբեբա, որին կյանքում ոչ ոք չի հարգում:
Մի՛ գողացիր - գողությունով քո տունը չի կառուցվի, ուրիշին վնաս տալով նույնիսկ հանգիստ չես կարող քնել: Մի՛ նախանձիր, մի՛ դատիր, ուրիշինը մի՛ ցանկացիր: Արա այն, ինչ կցանկանայիր անեն քեզ:
Մի՛ չարացիր մարդկանց հանդեպ, չարին չարով մի՛ պատասխանիր:
Արդարություն, խաղաղություն, բարություն, հույս, հավատ, սեր - սա իմ կյանքի ամենակարևոր գործիքներն են, որոնք փորձում եմ օգտագործել իմ մոլորակի մեջ,բայց կարծում եմ այսքանից ամենագլխավորն ու ամենակարևորը Սերն է: Սիրենք մարդկանց, որովհետև սերն է, որ լրացնում է ամեն բան:
Ահա իմ մոլորակը, բայց կարծես թե մոռացա ամենագլխավորը, ինչպես տասը պատվիրանների մեջ.
- Սիրիր քո տեր Աստծուն քո ամբողջ հոգով, մտքով և սրտով:

No comments:

Post a Comment