Էկոլոգիա

Կենսոլորտի պահպանումը

1.Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
Բուսական և կենդանական աշխարհը բնության գոյության անհրաժեշտ պայմանն է: Կենսաբանական ռեսուրսները դա բույսերի և կենդանիների արտադրամիփոցն է, որը մի շարք արդյունաբերություններում օգտագործում են որպես հումք՝ օրինակ կաշվի, մորթու, սննդի, դեղագործության և այլի մեջ: Որոշ կենդանիներ էլ մաքրում են բնությունը վերացնելով սատկած անասունների լեշերը, կրծող կենդանիներին, վնասական միջատներին:

2. Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 
Գոյություն ունի փոխկապակցում բուսական ու կենդանական աշխարհի և մյուս ոլորտների միջև: Օրինակ սննդային շղթան. Պարզագույն օրինակը դա այն է, երբ բնության մեջ մեկը մյուսով սնվում է ու բազմանում: Բույսերն ու կենդանիները շփվում են ջրոլորտի հետ, այսինքն խմում են ջուր, որն անհրաժեշտ է նրանց կյանքի ու աճի համար:

3. Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 
Կենդանական և բուսական ռեսուռսների պահպանման և  օգտագործման միջիոցները շատ առանցնահատուկ են: Դրանցից  կարևորը կենդանիների որսի կարգավորումն է, այսինքն որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում, որոշակի քանակով, իսկ հաճախ որոշ կենդանատեսակների դեպքում խստիվ արգելվի: Ըստ հաճախ մարդու գործունեության հետևանքով վատանում է կենդանիների գոյատևման նպաստավոր պայմաններ, չորանում են ճահիճները, գետերն ու լճերը աղտոտվում են թունավոր նյութերով նման դեպքերում պետք է ստեղծել արհեստական ջրավազաններ թռչունների բնադրման, բնակության համար, կենդանիների համար կերապույսերի, ձմեռային կերակրումների ապահովում կազմակերպել: Կենդանիների և բույսերի պահպանման համար մեծ է ազգային պատկերի, արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք ապահովում են հազվադեպ և արժեքավոր բուսական և կենդանական տեսակների պահպանումը օրինակ Հայասըանում լոռու մարզում կա բուսաբանական այգի, որտեղ պահպանում են տասնյակ հազարավոր բուսատեսակներ: Սևանա լճում արգելվել է իշխան և սիգ տեսակների որսը:

Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
Մեծ դեր ունի կենդանիներին կլիմայավարժեցումը և վերաբնակեցում: Բազմաթիվ կենդանատեսակներ սրա շնորհիվ բազմացել են, իսկ ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիներ ՝ օրինակ սամույր, կուղբ, ծովակատու, սպիտակ արջ, վագր, զուբր և այլն փրկվել են: Առավելություններով հանդերձ կլիմայավարժեցումը ունի նաև բացասական նշանակություն: Մի շարք վնասակար կենդանիներ համարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են ու ավելի տարածվել, մկանման կրծողներ և այլն:

Ջրոլորտ

Ինչպիսի ջուր ենք խմում մենք?
Մենք խմում ենք քաղցրահամ ջուր, Մարդը օրեկան ունի 2,3 լիտր ջրի պահանջ:Մարդը կորցնելով մարմնից 2% ջուր նրա մոտ սկսում է ծարավ առաջանալ, 6-8% տոկոսի դեպքում նա կիսաուշաթափվում է, 10%-ի դեմքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուքը կուլ տալու հետ, իսկ երբ մարդը կորցնում է մարմնից 12% ջուր, այս դեպքում մարդը մահանում է:
Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը ?
Ջրի աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնքթափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիական միացություններով և տաք հոսքաջրերով:  Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում:
Ինչպես է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա?
Աղտոտված ջուրը վնասակար ազդեցություն ունի մարդու համար, առաջացնում է շատ ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք ունենում են նաև մահացու ավարտ: Ջրում եղած որոշ քիմիական նյութեր, ինչպիսին են ծանր մետաղները, սնդիկը և այլն, անչափ վտանգավոր են մարդու համար, դրանք անդառնալի հիվանդությունների պատճառ են դառնում:
Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից?
Որպեսզի ջրոլորտը պահպանենք, նախ պետք է այն չաղտոտենք, օգտագործենք ջուրը խնայողաբար:

Էներգակիրներ

ԲՆԱԿԱՆ ԳԱԶ անհամ, անհոտ և անգույն միացություն է, առաջացնում է երկրի ընդերքում անօդ միջավայրում: Բնական գազով հարուս են Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլն: Բնական գազը արտահանում են խողովակներով: Այն մեծ դեր է կատարում կենցաղում արդյունաբերության մեջ: Ջերմաէլեկտրակայարաններում որպես վառելիք, ածուխից հետո կիրառվում է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է մետաղամշակման մեջ: Այն առավել էժան է նավթից, էկոլոգիապես ավելի մաքուր է: Ապացուցված է, որ այն երկրներում արտեղ ավտոմեքենաները աշխատում են ոչ թե բենզինով այլ գազով օդը ավելի մաքուր է, ավելի քիչ աղտոտված: Բնական գազի այրումից արտանետված թունավոր գազի այրումից արձանետված թունավոր գազերը 1-2 անգամ ավելի քիչ են քան  նավթից բենզինից, արտանետած բնական գազերը: Մի շարք հետազոտումներ ապացուցել են, եթե մեքենաները աշխատեն բնական գազով, ապա կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը ≈20%. Բնական գազը շատ ավելի մաքուր վառելիք է քան քարածուխն ու նավթը ինչպես մյուս վառելիքների, այնպես էլ բնական գազի պաշարները սահմանված են, քանի որ երկիր ըմդերքում մնացել է գազի պաշարի մոտ 45%:

ՆԱՎԹԸ համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:

ԱԾՈՒԽ առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում հնագույն բույսերի մնացորդների քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Ածուխը պինդ, ածխածնով հարուստ, այրվող օգտակար հանածո է: Ածուխը շատ լավ վառելանյութ է, այն օգտագործվում է մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ: Քարածխի պաշարներով հարուստ են ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան: Պետք է նշել որ ածուխը նավթից ու բնական գազից առավել շատ վնաս է հասցնում բնությանը: Ածուխը արտահանվում է բաց և փակ եղանակով, երկու դեպքում ել վնասը մեծ է: Առաջանում են հսկայական հողային դատարկություններ իրենց բացասական հետևանքներով, ինչպես նաև հսկայական հողային շերտեր են վերացվում մինչև ածխային շերտերը հասնելը: Առավել շատ ածուխ օգտագործվում են զարգացող երկրներում բնակարանները տաքացնելու համար, իսկ ածուխի այրումից առաչանում է ածխածին որից օդը աղտոտվում է: Ռեսուսապահովության տեսանկյունից ածուխը ունի շատ դրական կողմեր: Երկիր մոլորակի վրա ածուխի պաշարները շատ են և կբավարարի այն մոտ 400 տարի:

Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:
Իմ կարծիքով էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրները ավելի արդյունավետ են և չեն վնասում շրջակա միջավայրին: Օրինակ ատոմակայանները աղտոտում են օդը, կամ պայթյունի դեպքում ատոմակայանի ամոբղջ շրջակա տարածքը ռադիոակտիվ է լինում և այնտեղ գտնվելը շատ վտանգավոր է լինում, իսկ գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը նվազեցնում են գետի հունը: Իսկ արևից էներգիա կլանող սալիկները կամ քամու ուժով աշխատող գեներատորները, որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր շատ արդյունավետ են:

Մարդը և նրա ապրելու միջավայրը

 Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա»գիտությունը?:
Էկոլոգիական գիտելիքները մեզ բոլորիս պետք են, քանի որ նրանք մեզ օգնում են հասկանալ, որ պետք է չաղտոտել շրջակա միջավայրը: Էկոլոգիա գիտությունը ունի երկու այլընտրանքային սահմանումներ: Առաջինը` Էկոլոգիան բնության էկոնոմիկայի ճանաչումն է, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտությունն է,այսինքն էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։ Երկրորդը`էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որը հետազոտում է վերօրգանիզմային մակարդակի համակարգերի կառուցվածքը և գործառույթները տարածության ու ժամանակի մեջ` բնական և մարդու կողմից փոխակերպված պայմաններում։

Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում?:
 Իմ կարծիքով մարդը ապրում է մի միջավայրում, որը կյանքի համար շատ վտանգավոր է: Այդ ամենը գալիս է մարդու պահվածքից: Մարդն է աղտոտում շրջակա միջավայրը, օդը և այլն: Նաև մարդը ոչնչացնում է բույսեր, ծառեր, անտառներ, աղտոտում է գետերը, ապորինի որսորդություն է անում և այլն: Մի խոսքով մարդը բնության վրա շատ վատ ազդեցություն է ունենում:

Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդկանց բնության ոչնչացումից հետ պահելը հեշտ չէ սակայն անհնարին ել չէ: Մենք ոչնչացնում ենք բնության մի հսկակայակ հատված, որի վերականգնումը շատ բարդ գործ է: Այսպիսով մինչ բնությունը բարելավի հարկավոր է որ մենք այն չոչնչացնենք: Բայց շատ մարդիկ դա լավ չեն ընկալում այդ պատճառով հարկավոր է իրենց տուգանել, ծառեր տնկել ավելի շատ, և կասեցնել ջրի օդի աղտոտումը ընդհանրապես: Այս ամենը մեզ կօգնի վերականգնել բնությանը և հիանալ նրա հրաշքներով:

Ինչ է սպասվում մեզ ապագայում:?
Ապագայում մեզ սպասվում է հետևյալը՝  ավելի զարգացած, կանաչապատ, հարուստ ու մաքուրէլոլոգիա կամ թափոններով լեցուն, չորացած ու հիվանդություններով լի մոլորակ:

No comments:

Post a Comment