Sunday, March 10, 2013

О самой красивой женщине. Притча.

Մի անգամ երկու նավաստի ուղևորվեցին երկար նավագնացության, որպեսզի գտնեն իրենց ճակատագիրը: Նրանք մի անգամ հայտնվեցին մի կղզու վրա, որի տերը ուներ երկու աղջիկ: Մեծը-գեղեցկուհի էր, իսկ փոքրը, այսպես ասած, այդքան էլ չէ......
Մի նավաստին մյուսին ասաց.
-Վերջ ես մնում եմ այստեղ, և ամուսնանամ տիրոջ աղջկա հետ-դա է իմ երջանկությունը:
-Դու ճիշտ ես, մեծ աղջիկը և գեղեցիկ է և խելացի, դա ճիշտ ընտրություն է:
-Բայց դու ինձ չհասկացար ընկեր, ես ուզում եմ կնության առնել փոքր աղջկան:
-Ինչպե՞ս թե, բայց նա այդքան էլ այն չէ:
-Ոչ, որոշել եմ, ես դա կանեմ:
ԵՎ նրա ընկերը շարունակեց փնտրելու իր երջանկությունը, իսկ նա գնաց նշանվելու: Պետկ է ասել, որ այդ կղզում կար ավանդություն հարսի դիմաց վճարել կովեր, իսկ լավ հարսի դիմաց տաս կով:
Բերեց նա տաս կովը և մոտեցավ առաջնորդին:
-Ուզում եմ կնությանն առնել քո աղջկան: Ահա քեզ տաս կով:
-Քո ընտրությունը լավն է: Իմ մեծ աղջիկը և գեղեցիկ է և խելացի, և նա արժանի է տաս կովի, ես համաձայն եմ:
-Չէ դու ինձ չհասկացար, ես ուզում եմ ամուսնանալ քո փոքր աղջկա հետ:
-Ի՞նչ ես ասում, կատակու՞մ ես, նա բայց այդքան էլ.... այնպիսին չէ:
-Ես ուզում եմ ամուսնանալ հենց նրա հետ:
- Լավ, բայց որպես արդար մարդ ես չեմ վերցնի տասը կովը, նա դրան արժանի չէ, ես կվերցնեմ երեք կով, ոչ ավել:
-Ոչ ես ուզում եմ վճարել տաս կով:
Եվ նրանք ամուսնացան....
Անցավ մի քանի տարի և նրա ընկերը որոշեց այցելել իր ընկերոջը: Լողալով հասավ ափին և նրա դիմաց կանգնած էր գերբնական գեղեցկությամբ մի կին: Նա հարցրեց աղջկան թե ինչպես գտնի իր ընկերոջը: Նա ասաց թե որտեղ է, և գնալով այնտեղ տեսավ որ ընկերը նստած է, երեխաներն էլ իր կողքերը վազվզում են:
- Ինչպե՞ս ես ապրում, ընկեր:
-Ես երջանիկ եմ:
Այդ պահին ներս մտավ այն գեղեցիկ կինը:
-Ծանոթացիր կինս է:
-Հա՞, դու կրկի՞ն ես ամուսնացել:
-Ոչ սա այն նույն կինն է:
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ նա այսպես փոխվեց:
-Իսկ դու իրեն հարցրու:
Այդ ժամանակ ընկերը հարցրեց կնոջը.
-Կներես, բայց ես հիշում եմ թե դու ինչպիսին էիր, այդ ինչ կարող եր պատահել որ դու դարձար այսքան սքանչելի:
-Ամեն ինչ շատ պարզ է: Ես մի օր հասկացա որ տաս կով առնեմ:
Ռուսերեն տարբերակը կարող եք նայել այստեղից:

1 comment: