Tuesday, January 8, 2013

Իմ Նոր տարին

Ահա եկավ 2013թ.-ը: Այս տարի իմ 12-րդ Նոր տարին էր: Ես ամեն տարի մեծ սպասումներով եմ դիմավորում Նոր տարին: Ինձ համար ամեն բան հետաքրքիր է, նույնիսկ այն, թե ինչպես է մայրիկս պատրաստում ամանօրյա աղցանները և մնացած ուտեստները: Հետաքրքրությունն այն է, որ բոլորի տանն էլ նույն եռուզեռն է տիրում, նույն աղցանները,նույն խմորեղենները, նույն խոզի բուդը և հնդկահավը: Իհարկե այդ ամենը շարունակվել է տարիններ շարունակ և Հայաստանում դարձել ավանդույթ: Քաղաքի բոլոր փողոցների կարևոր հատվածներում դրվում են տոնածառ իրենց ձմեռ պապիկներով,լինում են հրավառություններ և տոնական համերգներ: Իհարկե  այս ամենը հետաքրքիր է և ոգևորիչ: Բոլորն են ուրախ՝ մոռանալով իրենց առօրյա հոգսերը, գոնե մի քանի օր բոլորի  տներում ուրախության, երգի, պարի ձայներ են հնչում:
Կարծում եմ բոլորն էլ այս օրերից հետո  որոշում են նոր կյանք սկսել, նոր խանդավառությամբ առաջ շարժվել: Ես էլ իրենց նման որոշել եմ շատ աշխատել, լավ սովորել, արդարացնել ծնողներիս սպասումները:
Մաղթում եմ բոլորին, նաև ընկերներիս և ուսուցիչներիս.
-Ամենալավն ու բարին Ձեզ:

No comments:

Post a Comment