Wednesday, December 14, 2016

Մամփրե Արքան նախագիծ

Մամփրեն 80 տարեկան մարդ էր, բայց նոր-նոր էր սովորում տառերը: Իր թոռնուհին էր սովորեցնում իրեն, չնայած, որ նա Հայոց այբուբենը անցել էր Տեր Հարությունի հետ մինչև պատերազմ գնալը: Մամփրեն իր տետրում գրում էր կարմիր գույնով, որովհետև Տեր Հարությունը կարմիր գույնի թելով էր ասեղնագործում տառերը: Նա պնդում էր, որ Մեսրոպյան տառերը սուրբ են և պետք է գրվեն կարմիրով: Մամփրեն, երբ վերջացրեց բոլոր տառերը, իրեն կոչեց արքա, իսկ տառերին՝ զինվորներ: Նա շատ հետաքրքիր մարդ էր: Նա նաև Հայոց գրերը շատ էր սիրում, հարգում, մեծարում, պաշտում: Մի օր, երբ թերթում կարդում է այն մասին, որ իր հարևան Ծաղիկը մանկուց երազել է դառնալ կթվորուհի, սաստիկ հերսոտում է, քանի որ  նա մանկուց երազել էր դառնալ պարուհի, ուսուցչուհի, բայց ոչ կթվորուհի: Նա բարկացավ, որ Մեսրոպ Մաշտոցի զինվորներին՝ այսինքն գրերին, ստիպել են սուտ բաներ գրել: Այս ամենը ցույց է տալիս Մամփրեի վերաբերմունքը Հայոց տառերի հանդեպ:

No comments:

Post a Comment