Monday, April 27, 2015

Խուան Խոսե Արեոլա

Այն բանի համար, որպեսզի միայն գեղեցկությունը տեսնես, պետք է ամբողջովին երես թեքել իրական աշխարհից: Կյանքը գեղեցիկ է իր ներքին գեղեցկությամբ, բայց նրա արտաքին կողմը կազմված է բազմաթիվ տգեղ ու կեղտոտ բաներից:  Աշխարհում կա մի փաստ, երբ մարդիկ տեսնում են տգեղ և սարսափելի բան չեն կարող տեսնել նրա մեջ ներքին  գեղեցկություն և բարի ներաշխարհ:  Մարդկանց վատն այն է, որ չեն փորձում տեսնել դիմացինի ներքինը և չեն գնահատում այնպիսի դրական արժեքներ որ չեն երևում կամ դժվար է լինում բացահատել: Ցավալի է բայց փաստ որ այսօր մարդիկ նայում են դիմացինի կերպարին հետևում նրանց չակերտավոր դերերը , դատում նրանց վատ կողմերը չտեսնելով և նորից արժեզրկելով  ներքին գեղեղցկությունը:
 Կարծում եմ, որ մարդը առաջինը տեսնում է տգեղն ու բացասականը կամ մարդու թերությունները, բայց չէ որ Աստված ստեղծեց բարին ու գեղեցիկը իսկ մարդը փչացրեց այն: Փորձենք բոլորս լինենք լավատես ստեծենք մեր աշխարհը գեղեցիկի մեջ, մարդկանց նայենք բարի՝ աչքերով,  նույնիսկ վատի և չարի մեջ փորձենք գտնել լավ կողմեր:

No comments:

Post a Comment