Wednesday, March 1, 2017

Իմ անհատական պլանը

Այս տարի կտրուկ փոփոխության ենթարկվեց 12-րդ դասարանցիների ուսումնական պլանը: Փոխվեց մեր օգտին, փոխվեց մեր ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Դեկտեմբերին հանձնեցինք ավարտական քննությունները, ու, թվում է, ավարտեցինք դպրոցը: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, դեռ հարկավոր է հաղթահարել«միասնական քննություն» կոչված դժվարության պատճառած խոչընդոտները: Պատրաստվում  եմ ընդունվել Ճարտարագիտական համալսարան, ուզում
 եմ ճարտարապետ դառնալ, ուզում եմ, եթե բոլոր երազանքներս իրականանան, նախագծել իմ պատկերացրած շենքերն ու կառույցները իմ քաղաքում: Այս ուսումնական պլանը ինձ մեծ հնարավորություն է տալիս շատ ժամանակ տրամադրել, շատ աշխատել, որպեսզի կարողանամ դառնալ ուսանող, դառնալ վաղվա իսկական տերն ու քաղաքացին իմ երկրի: Սա շատ լավ է:
Բայց մի բան կա,  որ, այնուամենայնիվ, ինձ խանգարում է: Գաղտնիք չէ, որ ավարտական դաասարանում բոլոր  շրջանավարտներն էլ ինչ-որ տեղ ավելի մտերիմ, ավելի հարազատ, ավելի միասնական են դառնում: Իսկ մենք մի տեսակ «օտարվել» ենք իրարից, տարվել մեր պարապած առարկաներով, ավելի քիչ ենք հանդիպում: Սա ինձ այնքան էլ դուր չի գալիս, բայց, ինչ արած, նպատակների իրականցման ճանապարհին բոլոր միջոցներն էլ արդարացված են և ճիշտ...

No comments:

Post a Comment