Saturday, December 15, 2012

Ձմեռ

Արդեն ձմեռ է: Մի անգամ արդեն  ձմեռը ցույց տվեց իրեն, թակեց մեր բոլորի դռները, բայց այն շատ կարճ տևեց: Ձյունը եկավ և արագ հալվեց: Արդեն զգում եմ ցրտաշունչ ձմռան հոտը և սպասում եմ նոր անակնկալի: Ասում են այս տարի ձնառատ և տաք ձմեռ է լինելու: Սպասում եմ... Սպասում եմ, թե երբ է ձյունը իր ճերմակ գույնով ներկելու ողջ երկիրը: Սպասում եմ, թե երբ եմ ընկերներիս հետ թավալվելու և խաղալու ձյան հետ: Ամեն տարի մեր տան բակում մի մեծ ձնեմարդ եմ կանգնեցնում: Հուսով եմ այս տարվա ցրտաշունչ, ճերմակ և առատ ձմեռը չի ուշանա:
Ես սպասում եմ քեզ Ձմեռ ...

No comments:

Post a Comment