
Երբ հոգին ունենում է պատեր, մարդը ավելի փակ է լինում, նա չի կարողանում արտահայտել այն ազատ զգացմունքները, որոնք հարկավոր են և նույնիսկ պարտադիր: Հոգու մութ պատերը խանգարում են մարդուն և խոչընդոտ են հանդիսանում սովորական շփման մեջ: Ես կարծում եմ պարզապես պետք է ճեղքել, ճեղքել այնքանով, որքանով զգում է այն: Հոգու մութ պատերը միշտ էլ հեռացրել են մարդկանց իրարից և փակել նրանց իրար կապող ճանապարհը: Մարդը՝ ինքը դառնում է շատ փակ և չշփվող և առանձնանում բոլորից: Այն մարդուն նույնիսկ կարող է դարձնել բացասական կերպար: Եկեք բոլորս էլ մտածենք այդ մասին, թե ինչպես և ինչքանով ենք հոգու մութ պատերով բեռնված: Եկեք ապրենք լուսավոր և ազատ մութ պատերից:
Տունը ինչքան Գեղեցիկ և մաքուր է, այնքան տեսնում ենք մարդու բնավորությունը: Պարտադիր չի, որ մարդը լինի հարուստ որ ունենա գեղեցիկ տուն և շքեղ կահավորանք: Նույնիսկ հասարակ կահույքով մարդը կարող է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ իրեն կզգա դրախտում: Այնպիսին է մարդը, ինչպիսին իր տունը:
No comments:
Post a Comment