Sunday, May 26, 2013

1.     1.  Հյուսիսային և Հարավային Ամերիկա պետությունների ընդհանուր գծերից են բազմազան օգտակար հանածոների պաշարները՝ քարածխի հարուստ պաշարներ, նավթի պաշարներ և բազմազան գունավոր մետաղի հանքավայրեր: Երկու տարածաշրջաններն էլ ջրառատ են և ունեն ջրաէներգետիկական հսկայական ներուժ: Հյուսիսային տարածաշրջանում անտառները բամազատեսակ են, ունեն տայգա, խառը անտառներ և այլն, իսկ հարավային Ամերիկայում է գտնվում մշտադալար անտառների աշխարհում ամենամեծ զանգվածը: Հյուսիսային Ամերիկայում բնակչությունը ավելի քիչ է քան հարավային Ամերիկայում: Հյուսիսայինում ապրում են  Եվրոպեոիդ ռասայի ժողովուրդներ՝ անգլիացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ և այլն: Բնակչության տարեկան աճը կազմում է 2,8%: Իսկ հարավայինում բացի եվրոպացիների աճից ի հայտ եկան մետիսները: Եվ Աֆրիկայից բերվեցին նեգր ստրուկներ և ներգաղթեցին՝ Իսպանացիներ, Իտալացիներ և այլն: Ի դեպ հյուսիսային Ա մերիկայում նույպես բերվել էին նեգր ստրուկներ, հետո նրանք դարձան ազատ քաղաքացիներ:  Հյուսիսային Ամերիկայում բնակության աճի մակարդակը 0,9% է, իսկ հարավայինում 1,4%: Հյուսիսային ամերիկայում քաղաքայնացման մակարդակը 81% իսկ հարավայինում 77%: Հարավային Ամերիկայի բուսականությունը մեծ մասամբ էնդեմիկ է, այստեղ են ներմուծվում եգիպտացորեն, կարտոֆիլ, սորգո, լոլիկ, դդում, կակաո և այլն: Հյուսիսային Ամերիկան աշխարի խոշորագույն տնտեսական տարածաշրջանն է և նրա երկու երկիրն էլ գտնվում է աշխարհի խոշոր երկրների <<ութնյակում>> այնտեղ զարգացած են արդյունաբերության բոլոր ճուղերը: Հյուսիսային Ամերիկայում ավելի զարգացած է տրանսպորտը քան հարավայինում:
2.     2.  ԱՄՆն ձևավորվել է 18-րդ դարի վերջին: Անգլիական նախկին երեք գաղութի միավորմամբ, հետագայում այդ գաղութները ստացան նահանգի կարգավիճակ: Ներկայումս Ամն ի նահանգների թիվը հիսունն է: ԱՄՆ –ում առանձնացվել է Կոլումբիան, որտեղ ել գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնը:
3.    3.   ԱՄՆի բնակչությունը ,որն անվանվում է ամերիկյան ազգ ունի շատ խայտաբղետ ռասայական և էթնիկական կազմ: Բնակչության կազմում են տեղաբնիկ հնդկացիները, եվրոպայից եկածները ու աֆրիկայից բերված նեգրերը, այդ պատճառով երկրի բնակչություն է 3,5մլն հասել է 301մլն մարդու: Էապես փոխվել է ներգաղթողների ռասայական և էթնիկական աշխարհագրությունը: Սկզբում գաղթել են մեծ մասամբ անգլիացիները ու իռլադացիները, 19-րդ դարում շվեդացիները, հոլանդացիները, 20-րդ դարի սկզբում՝ Իտալացիները, սերբերը, ռուսները: Բնակչության 75%  ամերիկացիներն են իսկ մեկ տոկոսը բնիկներ՝ հնդկացիները, էսկիմոսները, ալեութները:  Սպիտակամորթները կազմում են բնակչության 75 տոկոսը իսկ նեգրերը տասերկու տոկոսը: Պետական լեզուն անգլերենն է:
4. ԱՄՆ ի տնտեսությունը աշխարհում ամենահզորն է, հզորության հետ մեկտեղ ԱՄՆի տնտեսությունը բնութագրվում է նաև զարգացման բարձր նպատակով: Երկրի տնտեսության մեջ մեծ է սպասարկման ոլորտի ճուղերի ևշատ փոքր է գյուղատնտեսության բաժինը: ԱՄՆի տնտեսությանը բնորոշ են գիտատեխնիկական հագեցվածույունը, խոշոր մենատիրական ընկերությունների առկայությունը, ֆինանսավարկային ամենահզոր համակարգը: ԱՄՆի բարձր զարգացման գլխավոր նախադրյալներն են բնական և աշխատանքային հսկայական ռեսուրսները, նաև բացառիկ նպաստավոր տնտեսաաշխարագրական և քաղաքաաշխարհագրական դիրքը: Խաղաղ և ատլանտյան օվկիանօսները հնարավորություն  են ընձեռնում տնտեսական կապեր հաստատել ասիական, Եվրոպական Աֆրիկյան տարածաշրջանների հետ:

No comments:

Post a Comment