Sunday, January 27, 2013

Ամփոփիչ նյութ


1. Հյուսիսային Եվրոպայի տնտեսաշխարhագրական դiրքը նրա զարգացման համար շատ հարմար է: Միաժամանակ Հյուսիսային Եվրոպայի բնական պայմանները որպես տնտեսության զարգացման բնական նախադրյալ, Եվրոպայի մյուս տարածաշրջանների համեմատ պակաս նպաստավոր են: Հաղթահարելով բնական պայմանների ստեղծած որոշակի դժվարությունները՝ Հյուսիսային Եվրոպայի ազգերը կարողացել են կազմակերպել բարձր արտադրողական հետարդյունաբերական կառուցվածք ունեցող տնտեսություն: Արդյունահանող արդյունաբերության բաժինը մեծ է Նորվեգիայում, մեծ Բրիտանիայում և Շվեդիայում: Նորվեգիան և Մեծ Բրիտանիան Հյուսիսային ծովի հատակից արդյունահանում են նավթ և բնական գազ: Նավթի և գազի ստորջրյա հանույթի բնագավառում այդ երկրներն աշխարհի ամենամեծ փորձ ունեցող ու առաջատար երկրներն են: Շվեդիան, Նորվեգիան ու ֆինլանդիան ունեն տնտեսական նույն կառուցվացքը, նրանց արդյունաբերական ճյուղերն են փայտամշակման, թղթի, բջջանյութի արտադրությունները: Ֆինլանդիան հայտնի է բջջային հեռախոսների <<NOKIA>> արտադրությամբ: Նորվեգիան հայտնի է ծովային սարքավորումների արտադրությամբ: Դանիան խոզի մսի, կարագի, պանրի խոշոր արտադրող է:
Արևմտյան Եվրոպան տնտեսությամբ աշխարհում երկրորդն է: Նրանց մոտ առավել զարգացած են բանկային, զբոսաշրջային և հանգստյան ծառայությունները: Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նիդեռլանդները բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության համաշխարհային առաջատար երկրներ են: Արտադրում են սև և գունավոր մետաղներ, ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, էլեկտրոնային սարքեր, ծխախոտ, կարագ, նաև շատ զարգացած է գյուղատնտեսությունը, տրանսպորտը:
Հարավային Եվրոպայի երկրներից տնտեսությամբ զարգացած են Իսպանի, Իտալիան, Պորտուգալին, Հունաստանը և այլն: Հարավային Եվրոպայում համեմատաբար փոքր է արդյունահանող արդյունաբերության բաժինը և մեծ է մշակող արդյունաբերոււթյան բաժինը, այնտեղ առավել զարգացած են գյուղատնտեսության արտադրանքը և նավթամշակման արդյունաբերությունը:
Արևմտյան Եվրոպան համեմատաբար ավելի հզոր է իր տնտեսությամբ քան Հյուսիսային և Հարավային Եվրոպան:
2.Եվրոպայի բնակչության ընդհանուր գծերն են, որ Հարավային և Հյուսիսային Եվրոաներում կան և միապետությունեեր և հանրապետություններ, օտար երկրացիների ներգաղթի հաշվին աճում է Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրների բնակչության թիվը: Հյուսիսային Եվրոպայի բնակչության ուրաբանիզացվածության մակարդակը շատ բարձր է: Արևմտյան և Հարավային Եվրոպայի բնակչության աճը շատ ցածր է, 0,2%: Հարավային և Արևմտյան Եվրոպայում դավանում է քրիստոնեություն բայց նաև զգալի է մահմեդականների թիվը:

No comments:

Post a Comment