Saturday, December 8, 2012

Կայծակներ



Այսոր որոշեցի կայծակների մասին տեղեկություն հավաքել, ահա թե ինչեր պարզեցի: Մեծ Բիտանիայում ռեկորդ է սահմանվել մեկ օրում ուժեղ փոթորիկների պատճառով տեղի ունեցած կայծակների թվով. հինգշաբթի օրը 110 հազար կայծակ է փայլատակել Բրիտանիայի երկնքում, գրում է The Telegraph-ը:

Ըստ երկրի Տորնադոների և հողմերի ուսումնասիրության կենտրոնի մասնագետների հաշվարկի` յուրաքանչյուր մեկ րոպեում կայծակների թիվը հասել է 200-ի, ինչը 40 անգամ ավելի բարձր է միջին նորմայից: Նրանք նաև նշել են, որ փայլատակումների աննախադեպ մեծ քանակի պատճառ է դարձել Իսպանիայից և Պորտուգալիայից եկած օդային տաք և Ատլանտյան օվկիանոսի արևմտյան հատվածից եկած սառը հոսանքների «բախումը» :

Երկրում վերջին նմանատիպ ռեկորդը սահմանվել է 1994թ.-ի հուլիսի 24-ին. այդ օրը տեղի ունեցած կայծակների ընդհանուր թիվը կազմել է 85 հազար:

No comments:

Post a Comment