Monday, November 19, 2012

Մարդու կմախքը

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք միմիանց միանալով մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգ:Տարբերում են ոսկրերի երեք տեսակ՝ շարժուն կիսաշարժուն և անշարժուն: Շարժուն միացումը ամենատարածված տեսակն է, այն իրականացվում է հոդերի միջոցով: Հոդին մասնակցող երկու ոսկրերից մեկի գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսն ունի հոդափոսիկ: Հոդապարկի ներսի մակերեսից արտադրվում է մածուցիկ հեղուկ, որը նույնպես փոքրացնում է շարժման ժամանակ երկու ոսկրերի միջև առաջացող շփման ուժը: Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով:Կիսաշարժուն միացումը կատարվում էաճառի միջոցով և իրականացնում է միայն խիստ սահմանափակ շարժումներ: Ոսկրերի անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտճման միջոցով: Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնոհիվ գանգատուփում հուսալիորեն պաշտպանվում է գլխուղեղը: Անշարժ միացման մյուս տեսակը ոսկրերի սերտաճումն է (կոնքոսկրերը, սրբոսկրի ողերը): Մարդու կմախքում տարբերվում են գլխի, իրանի վերին և ստորին վերջույթների բաժիններ: Գլխի կմախքը կազմված է միմիանց անշարժ միացած տափակ ոսկրերից: Գանգը պաշտպանում է գլխուղեղն արտաքին ազդակներից: Գլխի կմախքը կազմված է ուղեղային դիմային բաժիներից: Ի տարբերություն ողնաշարավոր այլ կենդանիների՝ մարդու գանգի ուղեղային բաժինն ավելի մեծ է, քան դիմայինը, ինչը պայմանավորված է գլխուղեղի զարգացմամբ:Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտու և վերին ազատ վերջույթներից: Ուսագոտու մեջ մտնում են զույգ թիակները և անրակները: Վերին ազատ վերջույթների կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից: Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից: Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատնոսկրերը:

No comments:

Post a Comment