Wednesday, December 14, 2016

Չարլի Չապլին նախագիծ

Չարլզ Սպենսեր Չապլին  (1889 –1977: Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ 
Չապլինի լոնդանյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ նա 14 տարեկան էր, նրա մայրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։ Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր, հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում ՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցում է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ , որը նրան Ամերիկա է տանում։ Չապլինը հետամուտ էր ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերը արեց Քեյստոն Ստուդիայ ի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Նա շուտով բարելավում է թափառաշրջիկ կերպարը և երկրպագուհիների բանակ է հավաքում։ 1918 -ից նա աշխարհում ամենահայտնի կերպարներից էր։
1919 -ին Չապլինը հիմնում է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որը նրան տալիս է իր ֆիլմերի ամբողջական վերահսկողությունը։ Նրա առաջին լիամետրաժ Ֆիլմը «Փոքրիկը»-ն է (1921), հաջորդաբար՝«Փարիզուհին» (1923), «Ոսկու տենդ» (1925), «Կրկես» (1928)։ Նա հրաժարվում է հնչունային ֆիլմին վերադառնալուն 1930-ին՝ փոխարենը արտադրելով «Մեծ քաղաքի լույսերը» (1931) և «Նոր Ժամանակներ» (1936) ֆիլմերը ՝ առանց երկխոսության։ Չապլինը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ և իր հաջորդ ֆիլմում ՝ «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրում է Ադոլֆ Հիտլերին։


Չարլի Չապլինի նամակի բովանդակությանը ընկալելով մտքիս մեջ նկարագրվեց հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։


  1. Նամակը կարողեք կարդաք այստեղ 

http://www.armblog.net/2012/01/blog-post_31.html

No comments:

Post a Comment