Wednesday, October 16, 2013

Շփում

Ես ունեմ ընկերներ, որոնք ունեն տարբեր նախասիրություններ: Ամեն մեկս տարբեր ոճեր ենք սիրում, սիրում ենք տարբեր բնագավառներ: Երբեմն ընկերներով համախմբվում ենք ինչ - որ թեմաների շուրջ, քննարկում հարցեր: Բայց լինում են թեմաներ կամ նախասիրություններ, որ չենք կարողանում կիսվել կամ քննարկել ընկերների հետ: Օրինակ՝ եթե ես շատ եմ սիրում պարել կամ պարի ոճերը, ես չեմ կարող այն քննարկել իմ ընկերոջ հետ եթե նա ընդհանրապես չի սիրում պարը: Դրա համար հետաքրքիր չի լինի խոսել այն մասին, ինչից նա գաղափար չունի և չի էլ ուզում լսել: Դրա համար պետք է խոսել կամ շփվել այդ մասին այնպիսի մարդու հետ, ով նույնպես սիրում է դա: Բայց դա չի նշանակում, որ նա կարող է քո ընկերը լինել, պարզապես հաճելի զրուցակից, նույն նախասիրությամբ:

No comments:

Post a Comment