Monday, May 18, 2015

Եղիշե Չարենց - նախագիծ


1. Կարդալ «Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին` ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:
Մահվան տեսիլ» բանաստեղծությունը  մի մռայլ օրվա բնութագիր է: Կախաղանի երկու փայտերի ու միայնակ պարանի մասին: Չարենցն ասում է, որ պատրաստ է զոհաբերել իր կյաքը անուն մյուսների, որպեսզի նայեն կախաղանին կախված նրա մարմնին ու բացի նրանից էլ ոչ ոքի չպատժեն:


4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

Բանաստեղծությունները դուրս եկան, այնքան որ մի քանի անգամ կարդալուց հետ նորից ու նորից էի ուզում կարդաի.

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,

Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:

No comments:

Post a Comment