Wednesday, April 24, 2013

Իմ պապիկներ


Իմ հորական պապիկը ծնվել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Այնտեղ շատ գեղեցիկ բնություն կա՝ անտառապատ լեռներ, դաշտավայրեր և սարալանջեր: Այդ գյուղը ունի ամեն ինչ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, գործարաններ. Այն ինչ պետք է նորմալ ապրելու համար: Ասում են պապիկիս ծնունդը եղել է շատ հետաքրքիր 1951թ. Նոյեմբերին նրա մայրը գնացել էր դաշտեր: Նա այդ ժամանակ հղի էր: Երբ ծնունդի ժամանակը եկավ նրանք չհասցրեցին գնալ հիվանադանոց և մի ծառի տակ, որի տեղանքը կոչվում էր <<Ուսուբ>> այնտեղ էլ ծնվեց իմ պապիկըՃիշտ է նրա անունը Անդրեաս է, բայց նրան փոքրուց Ուսուբ են ասել և բոլորն էլ գիտեն, որ նա ծնվել է <<Ուսուբի յալում>>  - այդպես էին անվանում գյուղացիները այդ վայրին: Պապիկս շատ վաղ է մահացել 39 տարեկան հասակում, բայց նրա բարի գործերն ու լավ մարդ լինելու փաստը բոլորի սրտերում է մնացել և ողջ գյուղն է նրան ճանաչում, հիշում և սգում նրա մահը:
Իմ մորական պապիկիս ծննդավայրը Թալինի շրջանի Եղնիկ գյուղն է, այն ժամանակ Եղնիկ գյուղը կոչում  էին Դադալու: Գյուղը շատ քարքարոտ է և լեռնային, այնտեղ շատ են ամայի դաշտերը և գյուղում գերակշռում են հին սրբավայրերը: Պապիկս ծնվել է 1951թ. Այդ գյուղում և սովորել տեղի դպրոցում: Գյուղը այն ժամանակ ուներ կարի գործարան, բայ հիմա այն չկա: Եղել են նաև այլ աշխատավայրեր, իմ պապիկս պատմում էր, որ Խորհրդային Հայաստանի նախագահ Կարեն Դեմիրճյանը  փոքր ժամանակ յոթ տարի ապրել է այդ գյուղում: Իսկ վերջին տարիներին նա հաճախ էր այցելում այնտեղ, բնակչությանը տեսնելու համար:  Գյուղում կան հետաքրքիր ավանդություններ, օրինակ՝ վարդավառը նշում են մեծ շուքով, հավաքվում են բոլոր հարազատներն ու բարեկամները և այցելում սրբավայր:   

No comments:

Post a Comment