Wednesday, May 17, 2017

Ես ներկայանում եմ

Մարդու կյանքը ի սկզբանե որոշումների անվերջանալի շղթա է: Ու չգիտես` որ տարիքից է մարդ սկսում վերջնական, հաստատուն որոշումներ կայացնել: Խոսքս մասնագիտական կողմնորոշման մասին է:
 Ասեմ`կրթահամալիրում եմ դեռ վաղ` մանկպարտեզի տարիքից: Ինչ տվեց կրթահամալիրը, ինչպես օգնեց`այլ թեմա է:

Երբ դեռ փոքր էի, ուզում էի տնտեսագետ դառնալ (ինչպես մեր գերդաստանից շատերը), շարունակել ծնողներիս սկսած գործը, հետո` անհատ ձեռներեց, ինչպես հայրիկս: Բայցմենք մտածում ենք, նախագծում ենք, որոշումներ կայացնում, բայց ժամանակն ու կյանքը թելադրում են, ուղղություն տալիս: Ավագ դպրոցում սովորելուս տարիներին կայացրի իմ ամենակարևոր որոշումը` դառնալ Ճարտարապետ, նախագծել իմ քաղաքի դեմքը ու դիմագիծը ցույց տվող նորանոր կառույցներ:Ավագ դպրոցում, այստեղ գտնվելուս երեք տարիները շատ բան տվեցին ինձ: Երբ մի պահ մտածում եմ` ինչ  ճանապարհ եմ անցել, ինչ բարձունքներ եմ հաղթահարել, ինչ հաջողություններ եմ ունեցել, ուղղակի դժվարանում եմ բոլորը մեկ առ մեկ թվել:  Բոլորը հետաքրքիր, բոլորն անկրկնելի, հարազատ, հիշարժան: Իսկ ինչքա՜ն նոր ծանոթություններ, նոր մարդիկ, նոր ընկերներ: Շատ  բան տվեց ինձ կրթահամալիրը, շատ  օգնեց կայացման ճանապարհին: Ազատ, ինքնուրույն, առանց բարդույթների` շարունակելու եմ ճանապարհս` երբեք չմոռանալով այս միջավայրը, այս մթնոլորտը, որտեղ մարդ մի տեսակ ազատ է շնչում, պատրաստ է կյանքի առաջադրած խնդիրները լուծելու:

Այսօր նոր խնդիրներ լուծելու ճանապարհին եմ: Ուզում եմ այնպիսի մասնագետ դառնալ, իմ երկրի համար այնպիսի մարդ ու քաղաքացի, գուցե մի օր կարողանամ աշխարհին հպարտությամբ պատմել իմ մասին, սիրելի կրթահամալիրի մասին, ինձ երեք տարի ջերմությամբ շրջապատած մարդկանց  մասին:

No comments:

Post a Comment